Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

ԲՀԿ-ում անորոշություն է

ԲՀԿ-ում անորոշություն է
06.11.2018 | 11:47

«ԲՀԿ-ում անորոշությունը շարունակվում է, և ըստ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրի՝ անգամ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի կողմնորոշվում, թե ինչ ցուցակ պետք է ներկայացնի, կամ ինչ սկզբունքով այն պետք է կազմվի: Ուրբաթ օրը Ծառուկյանը հանդիպել է կուսակցության տարածքային կառույցների ղեկավարների հետ և նրանց հանձնարարել ակտիվորեն մասնակցել ընտրություններին և ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու ցանկություն ունեցող թեկնածուներ գտնել: Հիմա այդ պրոցեսն է, և տարածքային կառույցների ղեկավարները փորձում են մարդիկ գտնել, որ ուզում են ԲՀԿ-ին ձայն բերել, բայց գիտեն, որ պատգամավոր չեն ընտրվելու»,-գրում է «Ժամանակը»:

Դիտվել է՝ 2060

Մեկնաբանություններ